Հասարակական

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մերժեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցով միջնորդության վերաբերյալ որոշումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը հիմնավոր համարեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և այն անփոփոխ թողեց: Այսպիսով՝ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա մեկ տարուց ավելի գտնվում է կալանքի տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում