Իլոն Մասքի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքի կարողությունն ընթացիկ տարվա սկզբից ի վեր աճել Է ավելի քան 3,5 անգամ եւ առաջին անգամ գերազանցել 100 միլիարդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index (BBI)-ին:

Օգոստոսի 27-ի դրությամբ Մասքի կարողությունը գնահատվում Է 101 միլիարդ դոլար: Ընդ որում՝ տարեսկզբին, BBI-ի համաձայն, այն գտնվում Էր 27,4 միլիարդի նշագծին: Այսպիսով, տարվա սկզբից ի վեր միլիարդատիրոջ կարողությունն աճել Է 73,6 մլրդ դոլարով՝ 3,7 անգամ:

Դա պայմանավորված Է Tesla-ի բաժնետոմսերի գնի աճով: Օգոստոսի 26-ին Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 6,42 տոկոսով եւ սակարկությունների փակվելու պահին արժեցել 2153,17 դոլար: Իսկ օգոստոսի 20-ին Tesla-ի բաժնետոմսերի գնանշումները պատմության մեջ առաջին անգամ բարձրացել են 2 հազար դոլարից: Հունվարին ընկերության բաժնետոմսերի արժեքը կազմել Է 430,26 դոլար:

Այսպիսով, տարվա սկզբից Tesla-ի կապիտալացումն աճել Է 4,7 անգամ: Դրա հետ մեկտեղ Մասքն առաջվա պես մնում BBI-ի վարկանիշի չորրորդ տեղում:

Առաջին դիրքում մնում Է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 202 մլրդ դոլար կարողությամբ, երկրորդում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն Է, որի կապիտալը գնահատվում Է 124 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 115 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres