Հասարակական

Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում

1 րոպեի ընթերցում

Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է իրականացվի կենտրոնացված հեռավար ուսուցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 15-ից դպրոցների վերաբացումից հետո ռիսկի խմբում գտնվող սովորողների համար հնարավոր է, որ իրականացվի կենտրոնացված ուսուցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կենտրոնացված հեռավար ուսուցում կացնկացվի այն դեպքում, երբ նրանց առկա ուսուցումը ցուցված չի լինի։ Սա պետք է լինի ծնողի դիմումից հետո, որը պետք է ամրապնդվի բժշկի ցուցումով։ Մենք այս բեռն ուսուցիչների ուսերին չենք թողնելու, փորձելու ենք կենտրոնացված իրականացնել այս երեխաների ուսուցման գործընթացը՝ գնահատման իրավասությունը թողնելով դպրոցներին»,- նշեց Անդրեասյանը։

Անդրադառնալով ռիսկի խմբում գտնվող ուսուցիչներին՝ նա նշեց, որ առաջարկվել է դպրոց հաճախել պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը։ Մյուս տարբերակը հեռավար կրթության անցկացումն է, իսկ եթե նախորդ դեպքերը հնարավոր չլինի իրականացնել, ապա այդ ուսուցիչները կփոխարինվեն։

Դպրոցներում դիմակ կրելու վերաբերյալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սա կատարվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների համապատասխան։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում