Արշակյանը տավուշյան մարտերից հետո ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրության աճ է նկատել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրության աճ է արձանագրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշակյանն ասաց օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Տավուշյան դեպքերից հետո որոշակի հետաքրքրության աճ ունենք՝ չնայած մինչև դա էլ կար մեր այցելությունների ու միջազգային ցուցահանդեսներին մասնակցության արդյունքում: Մարտերից հետո, իհարկե, հետաքրքրությունն ավելացել է»,- ասաց Արշակյանը:
Հուլիսի 12-21-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծված գործողությունների ընթացքում մարտական պայմաններում հաջողությամբ իրականացվել են հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ:
Նորայր Շողիկյան