Հասարակական

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի ՌԴ-ում

2 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը տեղի կունենա Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցելու համար ՌԴ կմեկնի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

ՀՀ պատվիրակության կազմում կլինեն նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանը, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը և այլ պաշտոնյաներ:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի սեպտեմբերի 14-18-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում