Հասարակական

ԶՈՒ-ում անցկացվում են զորավարժություններ, մարտական պատրաստության պարապմունքներ, շտաբային մարզումներ

2 րոպեի ընթերցում

ԶՈՒ-ում անցկացվում են զորավարժություններ, մարտական պատրաստության պարապմունքներ, շտաբային մարզումներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորումում շարունակվում են հրամանատարաշտաբային զորավարժությունները։

Օգոստոսի 25-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ.Պողոսյանը վերադաս հրամանատարության կողմից ստացված մարտական կարգադրությունների հիման վրա որոշումներ է կայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել ենթակա զորամասերի հրամանատարներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից, 4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։ Պարապմունքների նպատակն է բարձրացնել նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու ծանոթացնել զինվորական ծառայության առանձնահատկություններին: Նորակոչիկները նաև հրահանգավորվել են զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ։

Շտաբային մարզումներ

Օգոստոսի 24-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ՝ զորամասի և գումարտակների հրամանատարների, վարչակազմի սպաների մասնակցությամբ: Մարտական գործողությունների ժամանակ ստուգվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև նրանց նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կտրուկ փոփոխվող իրավիճակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում