Հասարակական

Գեղհովիտ գյուղում այժմ ընթացքի մեջ է սուբվենցիոն երեք ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում 2020 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ընթացքի մեջ է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով Գեղհովիտում ասֆալտապատվում են 2-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցները:Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 91 միլիոն 91 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 654 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 36 միլիոն 436 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: 2-րդ փողոցն ասֆալտապատվելու է 450, 7-րդ փողոցը՝ 700 եւ 8-րդ փողոցը՝ 530 գծամետր երկարությամբ: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 7600 քառակուսի մետր: Շինարարական աշխատանքներն ընթանում են օգոստոսի տասնհինգից: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով օգոստոսի սկզբներից մեկնարկել եւ ընթանոջւմ է ոռոգման ջրատարի կառուցումը, որը կսպասարկի շուրջ 150 տնտեսությունների: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 30 միլիոն 343 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21 միլիոն 240 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 103 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Ջրատարը կառուցվում է երկաթյա կիսախողովակներով, շուրջ 1900 մետր երկարությամբ: Այն սպասարկելու է «Չայիրներ» կոչվող թաղամասի, 14-րդ փողոցի եւ 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի տնտեսություններին:

Օգոստոսի 24-ց տրվել ՝ նաեւ երրորդ ծրագրի մեկնարկը, որով կառուցվում է լուսավորության ցանց՝ 5877 մետր ընդհանուր երկարությամբ: Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 280 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 932 հազար դրամը հատկացրել է է ՀՀ կառավարությունը, 35 տոոկսը կամ 5 միլիոն 348 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի երկրորդական փողոցներում՝ թիվ 5 փողոցի մի քանի նրբանցքներում, թիվ 3 եւ 6 փողոցներում: Տեղադրվելու է 191 լուսատու: Երեք ծրագրերն էլ կավարտվեն այս տարվա ընթացքում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ