Հասարակական

«Խաղաղության մարտիկ»-ի մասնակիցներն ուժերն են չափել «Տեր և տիկին» մրցաձևում

1 րոպեի ընթերցում

«Խաղաղության մարտիկ»-ի մասնակիցներն ուժերն են չափել «Տեր և տիկին» մրցաձևում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագիրը մեկնարկել է գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում: Հավաքական թիմերի ներկայացուցիչները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Ժյուրիի գնահատականների համադրումից հետո կորոշվի տվյալ մրցափուլի հաղթողը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մինչ մրցութային ծրագրի մեկնարկը մասնակիցներն ազգային տաղավարներում ներկայացրել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում