Մակունցը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից
1 րոպեի ընթերցում
![Մակունցը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025699.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ընթացիկ քննարկումներ էին: Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, ընդհանուր արժեքային մոտեցումներ ենք քննարկել»,- ասաց Մակունցը:
Մեծամասնական խմբակցության ղեկավարը հավելեց, որ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի համավարակին, իսկ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հարցին անդրադարձ չի եղել:
Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: Հանդիպումից առաջ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ հանդիպման հաստատված օրակարգ չկա:
Նորայր Շողիկյան