Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները բողոքում են նոր շենքի կառուցման դեմ․ քաղաքապետարանն արձագանքում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Երևանի Աղբյուր Սերոբի 7 հասցեի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցման առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բնակիչներից մեկն ասաց, որ իրենց նպատակն է պարզել, թե արդյոք շինարարությունն օրինական է։ Բացի այդ, բնակիչները պահանջում են այդ հատվածը դարձնել կանաչ գոտի, քանի որ իրենք չունեն բակ։

«Այստեղ շատ խախտումներ ենք նկատել՝ անգամ լինելով ոչ մասնագետ՝ լուսավորության, հեռավորության և այլն»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող բնակիչը՝ նշելով՝ քաղաքապետարանից պատասխանել են, որ այդ շինությունն օրինական է, բայց որոշումը չեն ներկայացրել։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պնդեց, որ բարձրահարկ շենքի կառուցումը, որի համար թույլտվություն է տվել Երևանի քաղաքապետարանը, «ծայրից ծայր համապատասխանում է քաղաքաշինական նորմերին»։

«Երևանի քաղաքապետարանը ինչ-որ վայրում որոշակի ծավալների շինություն կառուցելու թույտվություն տալու համար հաշվի է առնում քաղաքաշինական նորմերը։ Այս դեպքում, երբ կառուցապատողը կամ տարածքի սեփականատերը դիմել է քաղաքապետարանին, քաղաքապետարանը հաշվի է առել բոլոր հանգամանքները. քաղաքաշինական նորմերը պահպանված են։ Եթե հարակից տարածքի բնակիչները ինչ-ինչ նկատառումներով կարծում են, որ շենքը այդ ծավալներով այնտեղ չպետք է լինի, կարող են իրենք իրենց կարծիքը արտահայտել իրավական ցանկացած ձևով»,- ասաց Կարապետյանը։

Լուսանկարը` Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Հայերեն

Փաշինյանը խոստանում է աշխարհի առաջատար համալսարաններն ավարտած մի խումբ անձանց նշանակել բարձր պաշտոններում

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար