Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ
1 րոպեի ընթերցում
![Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025684.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպման նախապես սահմանված օրակարգ չկա:
«Վարչապետի հետ խմբակցության հերթական հանդիպումն է: Յուրաքանչյուր ամիս խմբակցությունը նման հանդիպում ունենում է: Նախապես օրակարգ չկա ձևավորված, տեղում կձևավորվի օրակարգը»,- ասաց Մակունցը:
Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր:
Նորայր Շողիկյան