Շախմատի ընտրանու մրցակիցը փլեյ-օֆում Հունաստանն է. առցանց Օլիմպիադա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հայաստանի շախմատի ընտրանու հաջորդ մրցակիցը առցանց Օլիմպիադայում:
«Արմենպրեսի»հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին փլեյ-օֆում կմրցի Հունաստանի հավաքականի հետ, որը D ենթախմբում գրավել է երկրորդ տեղը` առաջինը զիջելով ԱՄՆ-ի ընտրանուն:
Այսպիսին են Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Կանանց թիմում ենԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերն են փորձում Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը