«Գյումրու օր» տոնակատարությունը կկայանա սեպտեմբերի 5-ին. այդ օրը կբացվեն մի շարք մշակութային օջախներ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գյումրու օր» տոնակատարությունն այս տարի կնշվի սեպտեմբերի 5-ին: Համավարակի պատճառով լայնամասշտաբ միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնը կրելու է «Իմ սեր, Գյումրի» խորագիրը: Տոնական տրամադրությունը տարածելու համար և օրվա խորհրդով պայմանավորված կօգտագործվեն համացանցի բոլոր հնարավորությունները, կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ:

Գյումրեցի արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Գյումրի, իմ սեր» շարքի գծանկարներից մեկը, որպես լոգոտիպային հետնանկար, արդեն տարածվում է համացանցում: Տոնի առթիվ Գյումրին հանդես կգա նաև խաղաղության ու սիրո յուրօրինակ կոչով. «Գյումրեցի երիտասարդների խանդավառ մի խումբ երգ է նվիրում քաղաքին: Այդ երգով ասում ենք . «Թո՛ղ լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքներն արևների տուն դառնան»,-ներկայացնելով ծրագիրը՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: Երգը կկատարեն «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաները: Ընդհանուր առմամբ, երգն ամբողջովին նվեր է քաղաքին՝ ինչպես երգի բառերն ու երաժշտությունը, այնպես էլ գործիքավորումը, ձայնագրությունն ու ձայանադրումը կատարվել է գյումրիցի երիտասարդների կողմից՝ որպես նվեր քաղաքին: Երգը կունենա նաև տեսահոլովակ:

Գյումրու երկու պետական՝ ժողգործիքների ու սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ տոնական համերգ կնկարահանվի «Սև բերդ» ամրոցից ու կհեռարձակվի ուղիղ եթերով:

«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար թեև բարդ է առանց հյուրերի քաղաքի օր նշելը, բայց Գյումրին սիրո, խաղաղության ու բարության օրրան է, ու այս տարի մենք ենք մեր ներսի սերն ու բարությունը ուղարկում աշխարհին»,-ավելացրեց Լիլիթ Թովմասյանը:

Օրվա ընթացքում պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանում տեղակայված «Կենտրոնական գրադարան»-ը, «Պատմության թանգարան»-ն ու համայնքային ցուցասրահը: Նույն օրը կլինի նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց»-ի բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը

Պուտինը պատրաստ է կրկին ընդունել Ուիթքոֆին և Քուշներին. Լավրով

Բելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկով

Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում. Իդրամ և IDBank

ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ

Նարեկ Կարապետյանը Հայաստանի տնտեսական մոդելի արմատական փոփոխության անհրաժեշտություն է տեսնում