Վիգեն Ավետիսյանը նորից հանդես կգա «Լոռի»-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիգեն Ավետիսյանը վերադարձել է «Լոռի»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա Ավետիսյանը «Լոռիում» է եղել ակումբի հիմնադրման առաջին օրվանից։ Անցկացրել է 32 հանդիպում, խփել 12 գոլ եւ կատարել 9 գոլային փոխանցում։
Վիգենի նախորդ ակումբը «Նոան» էր, որի կազմում մասնակցել է 22 խաղի, դարձել երկուական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Հայաստանի գավաթակիր եւ սուպերգավաթակիր է։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский