Հասարակական

Լիլիա Շուշանյանն ընդունել է ԱՀ ՏԿԶ նախարարության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Լիլիա Շուշանյանն  ընդունել է ԱՀ ՏԿԶ նախարարության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատվիրակությանը՝ նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը, ողջունելով հյուրերին, մաղթել է, որ անպայման հաջողեն նոր կառավարության կազմում իրենց ստանձնած չափազանց պատասխանատու և կարևոր աշխատանքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում՝ պաշարների գնահատման և հանածոների արդյունահանման, ներդրումային միջավայրի, բնապահպանական կառավարման և վերահսկողության մեխանիզմների, ինչպես նաև երկրաբանական տեղեկությունների կառավարման և պետական մարմինների կարողությունների վերաբերյալ:

Երկուստեք ընդգծվել է երկու հանրապետությունների օրենսդրական բարեփոխումների համընթաց իրականացման կարևորությունը: Կողմերի միջև փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ համագործակցել առաջիկայում յուրաքանչյուր նոր նախաձեռնության դեպքում, ինչպես նաև հաճախակի կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում