Life

Սահյանական մոտիվներով. «ԴԵՏՔ»-ը երաժշտասերներին է ներկայացրել «Լույսը» նոր երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Սահյանական մոտիվներով. «ԴԵՏՔ»-ը երաժշտասերներին է ներկայացրել «Լույսը» նոր երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երաժշտական ռոք ժանրում ստեղծագործող «ԴԵՏՔ» խումբն իր երկրպագուների դատին է հանձնել «Լույսը» երգի տեսահոլովակը Համո Սահյանի համանուն բանաստեղծության մոտիվներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը տեղադրված է խմբի «Youtube»-ի պաշտոնական էջում։

Երաժշտության և գործիքավորման հեղինակը Արման Պետրոսյանն է։

«ԴԵՏՔ»-ը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ այս տեսահոլովակով և երգով մեկնարկում են իրենց խմբի նոր՝ «Լույսը բացվելիս» ալբոմի ձայնագրությունները։

Նոր ալբոմն ամբողջությամբ հասանելի կլինի բոլոր երաժշտական հարթակներում ընթացիկ տարվա աշնանը։ Ալբոմի ձայնագրությանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում