Սպորտ

Հենրիկ Լարսոնը դարձել է Կումանի օգնական «Բարսելոնա»-ում

1 րոպեի ընթերցում

Հենրիկ Լարսոնը դարձել է Կումանի օգնական «Բարսելոնա»-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը կօգնի կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին մարզչական աշխատանքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Բարսելոնա»-ի մամուլի ծառայությունը: Լարսոնն այն մասնագետների թվում է, ովքեր ընդգրկված են մարզչական շտաբում: Կումանի օգնականն է դարձել նաև Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը:

Ավելի վաղ էլ կատալոնական«Բարսելոնան»պաշտոնապես հայտարարեցՌոնալդ Կումանի՝ թիմի մարզիչ նշանակվելու մասին: Կումանի հետ կատալոնական ակումբը կնքել է երկու տարվա պայմանագիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում