Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 145 նոր դեպք․ ապաքինվել է 327, մահացել 8 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում5787 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1067 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 186661 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 327 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 832 (ավելացել է ևս 8-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 91, 71, 65, 70 տարեկան տղամարդիկ և 82, 69, 84, 79 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ

Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Լեհաստանում մշտական ​​ռազմակայան կառուցելու հնարավորությունը

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին

ԵՄ հանձնակատար Կոսն անհնարին է համարում Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին 2027 թ. հունվարի 1-ից

Ցրտահարության վտանգ՝ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը. գյուղացիներին հորդորում են բերքահավաք իրականացնել

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Սևանում Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում է անցկացվել