Հայաստանը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ. Վարչապետն ամփոփեց Գեղարքունիք կատարած այցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիք կատարած այցից հետո ընդգծեց, որ Հայաստանը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում: Մարդիկ իրենց տներից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման և լուսավորության համակարգերով: Սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը Փաշինյանը նշեց, որ Գեղարքունիք կատարած այցը բավական տպավորիչ է ստացվել:

«Մենք 2018թ. ռազմավարական ծրագիր որդեգրեցինք, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր մակարդակի: Գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին ենք հասել: Վարդենիսից դեպի Շողակաթ եկող ճանապարհի մի կտոր կար, որը պատմության մեջ երբեք ասֆալտապատված չի եղել, բայց հիմա այնտեղ փայլուն ճանապարհ է կառուցվել: Մի կտոր էլ կա ճանապարհի, որը քանդված է, սողանքային գոտի է և պետք է ավելի հիմնավոր կառուցել: Մենք կարող ենք ասել, որ այսօր Սևանի շուրջ ճանապարհն ամբողջությամբ հասանելի է: Տարածքային համաչափ զարգացման մեր որդեգրած բանաձևն աշխատում է: Այդ բանաձևի անունն է՝ սուբվենցիոն ծրագրեր»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հետագայում այց կկատարի նաև «Սևան» ազգային պարկ:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ

Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը