Հասարակական

Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացավ Սևան-Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության 30 կմ երկարության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան ուղեկցում էին մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այս ճանապարհը արևելյան հատվածն է, որն ունի 12,5 կմ երկարություն և ավելի քան 30 տարի, նույնիսկ Խորհրդային տարիներին, ասֆալտապատված չի եղել։ Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի»,- նշեց Փաշինյանը։

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ ավտոճանապարհի նորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2021 թվականին։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում