Վարչապետը ծանոթանացավ Լճաշենի մանկապարտեզի նորոգման և համայնքում կատարված այլ աշխատանքների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան ուղեկցում են մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«2018 թվականին բարեկարգվել է այս մանկապարտեզի բակը։ 2019 և 2020 թվականներին գյուղում իրականացվել է 7 սուբվենցիոն ծրագիր՝ 4-ը նախորդ տարի, իսկ 3-ն՝ այս։ 2019-ին Լճաշենում ասֆալտապատվել է ճանապարհը, գյուղի լուսավորությունն է ապահովվել, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվել են։ 2019 թ. մի հետաքրքիր սուբվենցիոն ծրագիր էլ ենք փորձել իրականացնել՝ թանգարանն է վերանորոգվել, ուղղակի համավարակը մի փոքր խանգարեց դրա գործելուն»,- նշեց Սանոսյանը՝ ներկայացնելով գյուղում կատարվող և կատարվելիք աշխատանքները։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի գյուղի լուսավորության հարցը։

«Գլխավոր և երկրորդային փողոցներում ամբողջությամբ փոխվում է լուսավորությունը՝ այստեղ սյուներ չեն եղել, նորերն են դրվում»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Մուտք գործելով մանկապարտեզ՝ Փաշինյանը շրջեց շենքում, որտեղ աշխատակիցն ամբողջությամբ ծանոթացրեց բոլոր մանրամասներին։

Դիմելով մանկապարզի աշխատակցին՝ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատող և չաշխատող ծնողներին վճարվող նպաստներին:

«Վերջերս ժողովրդագրական վիճակի վերաբերյալ որոշումներ ենք կայացրել՝ գյուղական համայնքներում աշխատող ծնողներին նշանակել ենք կրկնակի ավել նպաստ՝ 53 հազար դրամ, իսկ չաշխատողներին՝ 26500 դրամ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով Վարչապետին՝ Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, նշեց, որ իրենց գյուղը խմելու, ոռոգման ջրի, լուսավորության հետ կապված խնդիրներ չունի։

«Մեզ մոտ աղբահանության հարցն էլ ամբողջությամբ լուծված է: Ունենք երաժշտական, արվեստի, սպորտի դպրոցներ, թանգարան, մշակույթի տուն, հրապարակ ու զբոսայգի կա։ Սակայն մենք ունենք հիմնական խնդիր՝ չմշակվող հողեր ունենք, որոնք պետք է մշակել, մեր բնակիչների զբաղվածության հարցն ենք ցանկանում լուծել»,- ասաց Մարգարյանը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա