Հասարակական

Առաջիկայում նախատեսվում են մի շարք չարտերային չվերթներ դեպի Եվրոպա, ՌԴ և ԱՄՆ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Belavia ավիաընկերությունն ամեն օր մինչև 2020 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Օգոստոսի 15-ին կիրականացվեն Երևան֊Միներալնիե Վոդի-Երևան, Երևան֊Եկատերինբուրգ -Երևան (Aircompany Armenia ընկերություն), Մոսկվա-Երևան-Մոսկվա (Nord Star ընկերություն), Երևան-Լոս Անջելես (Icelandair ավիաընկերություն) չարտերային չվերթները:

Օգոստոսի 16-ին կիրականացվեն Փարիզ-Երևան-Փարիզ (Air France ավիաընկերություն), Մոսկվա-Երևան (Aircompany Armenia ավիաընկերություն) չարտերային չվերթները:

Օգոստոսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:10):

Օգոստոսի 18-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան-Մոսկվա (Nord Star ընկերություն), Երևան-Նիժնի Նովգորոդ-Երևան Aircompany Armenia ավիաընկերություն), Լոս Անջելես- Երևան (Icelandair ավիաընկերություն) չարտերային չվերթը կողմից (ժամանում 20:20, մեկնում 21:40):

Օգոստոսի 18-ին, 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից:

Օգոստոսի 18-ին և 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից:

Օգոստոսի 19-ին, 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից:

Օգոստոսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Նիժնի Նովգորոդ չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից:

Օգոստոսի 21-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից:

Օգոստոսի 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից:

Օգոստոսի 23-ին, 28-ին, 29-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից:

Օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից:

Օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից:

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։

ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Հայերեն Русский

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ազգային ժողովի պատվիրակությանը

Ֆրանսիական բանտերը կրկին հարձակումների են ենթարկվել

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել Վիետնամի բուհերում սովորելու համար

Սլովենիան սատարում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Տանյա Ֆայոն

Միրզոյանն արդյունավետ և դրական է համարում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ Անթալիայում ունեցած հանդիպումները

Աշխարհում գինու արտադրությունը նվազել է՝ 1961 թվականից ի վեր հասնելով ամենացածր մակարդակի

Մեկնարկել է «ՍևանաՑանց» երիտասարդական մշակութային ծրագիրը

Արաղչին հայտնել է, որ ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ

Սլովենիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը շատ չի ուշանա

Գյումրիի նոր քաղաքապետը կադրային փոփոխություններ կիրականացնի