Թողարկվել Է Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզերը՝ առեղծվածային կանանց կլանի մասին
1 րոպեի ընթերցում
![Թողարկվել Է Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզերը՝ առեղծվածային կանանց կլանի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1024893.jpg)
«Դա կախարդական ժամանակ Էր, երբ թագավորում Էր մեծ մայրիշխանությունը. ազդեցիկ կլանի կանայք կառավարում Էին Հյուսիսային դաշտերի տարածքում եւ ապրում սիրո սպասումով: Նրանք ամենազոր Էին, եւ նրանց բոլոր ցանկությունները կատարվում Էին, բայց մի ակնթարթում ամեն բան փոխվում Է, եւ սկսվում Է քաոս»,-ասվում Է հոլովակի նկարագրության մեջ:
Ֆիլմում գլխավոր դերակատարներն են՝ Ռենատա Լիտվինովան, Անտոն Շագինը, Սոֆյա Էռնստը, Գալինա Տյունինան, Սվետլանա Խոդչենկովան, Նիկիտա Կուկուշկինը, Ուլյանա Դոբրովսկայան, Տատյանա Պիլեցկայան, Խիբլա Գերզմավան, Մաքսիմ Սուխանովը, Տիմուր Սուրկովը, Մարիա Բերցդինսկիխը եւ ուրիշներ:
Կինոնկարի երաժշտությունը գրել Է ռուսաստանցի ռոք-երգչուհի եւ կոմպոզիտոր Զեմֆիրա Ռամազանովան, ունկնդիրներին ավելի հայտնի Է որպես Զեմֆիրա:
«Հյուսիսային քամին» վարձույթում կհայտնվի նոյեմբերի 26-ին: