Life

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը գաղտնի կերպով տուն են գնել ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, գաղտնի կերպով տուն են գնել Սանտա-Բարբարայում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ), որպեսզի իրենց որդուն՝ Արչիին, հանգիստ մեծացնեն բրիտանական թագավորական ընտանիքից հեռանալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Page Six-ը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, նրանք առանձնատուն են տեղափոխվել դեռ հուլիսին: Հենց այդ նույն շրջանում են ապրում նրանց ընկերները՝ հեռուստահաղորդավարուհիներ Օփրա Ուինֆրին եւ Էլեն Դեջեներեսը:

«Նրանք իրենք են գնել այդ տունը,-ճշտել Է հրատարակության աղբյուրը:-Հենց այստեղ են նրանք ցանկանում շարունակել իրենց կյանքը Մեծ Բրիտանիայից մեկնելուց հետո: Սա առաջին անշարժ օբյեկտն Է, որը նրանք երբեւիցե ունեցել են: Առայժմ հաջողվել Է տեղափոխվելուց հետո վեց շաբաթ ամեն բան գաղտնի պահել»: Աղբյուրը չի բացահայտել մյուս մանրամասները, որոնք կապված են կալվածքի հետ, այդ թվում՝ նրա հորը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, բայց հավելել Է. «Նրանք ամեն բան լավ կշռադատել Էին: Այդ վայրում նրանք պլանավորում են երջանիկ լինել՝ ունենալ լավ բարեկամներ եւ դաստիարակել Արչիին՝ նրան հնարավորություն տալով խաղալ իր տարիքի մյուս երեխաների հետ»: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել Էին, որ վերջին մի քանի ամիսներին ամուսինները բնակվել են Բեւեռլի-Հիլզում, դերասան Թայլեր Փերիի՝ 18 ննջարան ունեցող շքեղ առանձնատանը:

Աղբյուրների խոսքով՝ թեեւ արքայազն Հարրին մեծացել Է թագավորական ընտանիքում եւ Բուքինգհեմյան պալատի սրահներում, նա նախընտրում Է «ավելի կամերային եւ հարմարավետ տներ»: Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը թագավորական պարտականությունների կատարումը պաշտոնապես դադարեցրել են ապրիլի 1-ին: Հունվարի սկզբին նա եւ իր տիկինը հայտարարել են, որ ցանկանում են հրաժարվել ֆինանսական այն արտոնություններից, որոնք նրանց սահմանված Է կարգավիճակով, վաստակել ինքնուրույն եւ իրենց ժամանակը կիսել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Իրանի և Եվրամիության միջև բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի հետ խորհրդակցությամբ. լրատվամիջոց

Հուլիսի առաջին տասնօրյակում կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը

Իսրայելի գործողության գլխավոր նպատակը Իրանի միջուկային սպառնալիքի վերացումն է. Նեթանյահու

Իրանը հայտարարել է Իսրայելին հասցվող հարվածների դադարեցման պայմանները

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար Խալիդ Ալ-Ղայթին

Իրանը հայտարարել է Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին հարվածելու մասին

Իրանում հայտնել են երկու բանկերի տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների մասին. լրատվամիջոց

Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

Երևանի մետրոյի շարժակազմը վերանորոգվում է

Կողես բնակավայրի 3,1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը