Life

Մահացել Է Deep Purple-ի եւ Iron Maiden-ի պրոդյուսեր Մարտին Բերչը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Deep Purple-ի եւ Iron Maiden-ի պրոդյուսեր Մարտին Բերչը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 71 տարեկան հասակում մահացել Է Deep Purple, Black Sabbath եւ Iron Maiden ռոք-խմբերի հետ իր համագործակցությամբ հայտնի բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Մարտին Բերչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Whitesnake խմբի ղեկավար Դեւիդ Քավերդեյլը: «Մեծ վշտով ես հենց նոր իմացա, որ վախճանվել Է իմ թանկագին ընկեր եւ պրոդյուսեր Մարտին Բերչը»,- Քավերդեյլը գրել Է Twitter-ում: Պրոդյուսերի մահման պատճառի մասին չի հաղորդվում:

Բերչն իր կարիերան սկսել Է 60-ական թվականներից որպես հնչյունային ռեժիսոր: Նա 11 տարի աշխատել Է Iron Maiden խմբի հետ եւ մասնակցել նրանց նշանավոր ալբոմների ստեղծմանը, որոնք զբաղեցրել են չարթերի առաջին հորիզոնականները: Պրոդյուսերն իր կարիրան ավարտել Է 1992 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում