Գյումրու տարբեր հատվածներ զարդարվում են փայտե տիկնիկներով

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցիներին ու քաղաք այցելեղ հյուրերին քաղաքի տարբեր հատվածներում արդեն ողջունում են փայտե տիկնիկներն ու գունեղ զարդարանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկինն է, իսկ իրականացնողն է Աննա Աթոյանը: Համայնքային կառույցը քաղաքը գունեղ տիկնիկներով զարդարելու որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ տեսավ, ինչպես են բնակիչներն արձագանքում Աննայի՝ համավարակի տարածման առաջին օրերին ստեղծած փայտե մարդուկներին ու կենդանիներին, որոնք տեղադրվել էին այն թաղամասում, որտեղ Աննան բնակվում է:

Առաջին տիկնիկը Գյումրու շուկայի տարածքում այրված ծառի ճյուղերից ստացված կերպարն էր, որին հետևեցին մյուսները: Բիզնեսի ոլորտում աշխատող Աննայի համար փայտե կերպարներ պատրաստելը հոբբի է դարձել, որով երբեմն այնքան է տարվում, որ հետին պլան է մղում աշխատանքը:

«Կերպարների ու դեկորատիվ իրերի դիզայն ու տեղի ընտրությունը թիմային աշխատանքի արդյունք է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աննան՝ ավելացնելով. «Ճիշտ է, վերջերս եղան մարդիկ, ովքեր բացասական արձագանքեցին այդ տիկնիկներին, ինչը, որոշ չափով, ինձ հուսախաբ արեց, բայց, երբ տեսնում եմ, որ հատկապես երեխաները սիրում են այդ կերպարներն ու զարդարանքը, ուրախանում եմ: Ես ի սկզբանե անշահախնդրորեն եմ ամեն ինչ արել, իմ ստեղծած տիկնիկները նաև դաստիարակչական մեծ ազդեցություն ունեն. երեխաները, ովքեր օգնում են ինձ, ոչ միայն չեն փչացնում, այլ նաև արգելում են մյուսներին կեղտոտել շրջակայքն ու քարոզում սիրել գեղեցիկը»:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը