Toyota-ն եռամսակային զուտ շահույթը կրճատել Է 74 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor ավտոարտադրողի զուտ շահույթը ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել Է հունիսին, կրճատվել Է 74 տոկոսով՝ մինչեւ 158,84 մլրդ իեն (1,5 մլրդ դոլար) 2019 թվականի ապրիլ-հունիսի 619,13 միլիարդ իենի համեմատությամբ: Ցուցանիշի դինամիկան ընկերությունը բացատրել Է կորոնավիրուսի պատճառով վաճառքների անկումով եւ արտադրության սահմանափակումներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փորձագետները, որոնք մասնակցել են FactSet-ի հարցմանը, զուտ շահույթը միջին հաշվով կանխատեսել Էին 66,73 մլրդ իենի մակարդակով: Ավտոարտադրողի գործառնական շահույթն ընկել Է 98 տոկոսով՝ մինչեւ 13,92 մլրդ իեն: Ճապոնիայում Toyota-ի գործառնական շահույթը կրճատվել Է 82 տոկոսով՝ մինչեւ 77,4 մլրդ իեն, Ասիայի մյուս երկրներում՝ 61 տոկոսով՝ մինչեւ 42,8 մլրդ իեն:

Toyota-ի հյուսիսամերիկյան ստորաբաժանումը գործառնական շահույթ Է գրանցել 68,5 մլրդ իենի չափով՝ մեկ տարի առաջվա 112,6 մլրդ իեն շահույթի համեմատությամբ: Անցած եռամսյակում Toyota-ն վաճառել Է 1,848 մլն ավտոմեքենա՝ մեկ տարի առաջվա 2,709 մլն մեքենայի համեմատությամբ:

«Թեեւ մենք կարծում ենք, որ գլոբալ ավտոմոբիլային շուկան աստիճանաբար վերականգնվելու Է ցածրակետի հասնելուց հետո եւ նախորդ տարվա ցուցանիշներին Է վերադառնալու 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի առաջին կիսամյակին, COVID-19-ի համավարակի հետեւանքներն ընդգրկուն են եւ լուրջ, ինչի կապակցությամբ շուկան անկայուն Է մնալու դեռ որոշ ժամանակ»,-ասվում Է կորպորացիայի հաշվետվության մեջ: Toyota-ն կանխատեսում Է, որ ընթացիկ ֆինանսական տարում իր զուտ շահույթը կազմի 730 մլրդ իեն, ինչը 64 տոկոսով պակաս Է նախորդ տարվա ցուցանիշից: Ընկերությունը միեւնույն ժամանակ հաստատել Է տարեկան գործառնական շահույթը 500 մլրդ իենի, հասույթը՝ 24 տրլն իենի մակարդակով: Toyota-ի բաժնետոմսերն օգոստոսի 6-ին սակարաններում թանկացել են 2,3 տոկոսով: Դրանց արժեքը 12 տոկոսով նվազել Էր ընթացիկ տարվա սկզբից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Տոնական մթնոլորտում նշվել է Անի համայնքի օրը

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ