Պարեկային ծառայությունում որևէ հին բան պետք է չլինի. Փաշինյանը հորդորեց վերջ տալ հին տրամաբանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց վերջ տալ այն հին տրամաբանությանը, որ որևէ նոր ստեղծվող կառույցում կարելի է օգտագործել հին և օգտագործված գույքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի կառավարության նիստում Փաշինյանը նշեց, որ Ոստիկանությունում ստեղծվող նոր Պարեկային ծառայությունում պետք է որևէ հին բան չլինի:

«Քննարկումների արդյունքում կարծիք հնչեց, որ տարբեր տեղերում պետական մեքենաներ ենք կրճատում, կարելի է դրանք տրամադրել պարեկային ծառայությանը: Ոչ, Պարեկային ծառայությունում որևէ հին, օգտագործված բան պետք է չլինի, սկսած ատրճանակից, շարունակած՝ հագուստով, վերջացած՝ մեքենաներով, կապի միջոցներով: Ամեն ինչը պետք է լինի նոր, զրոյից ստեղծված»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հին տրամաբանությամբ ծախսված ամեն կոպեկը համարում է վնասակար, որովհետև այդ գումարի ծախսման արդյունքում ոչինչ չի փոխվում:

«Չի կարելի նոր դպրոց կառուցելիս հին դպրոցի գույքը դնել այդտեղ: Դա շատ վատ բան է բոլոր առումներով: Կարելի է մի տեղ մի բան ավելի պակաս կառուցել, բայց նորը դարձնել լիարժեք նոր»,- նշեց վարչապետը:

Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով:

Նորայր Շողիկյան

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ