Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ հարցերը

1 րոպեի ընթերցում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:

ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, կառավարության կողմից առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվել է Երվանդ Խուդկարյանի թեկնածությունը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում