Հասարակական

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

1 րոպեի ընթերցում

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշեց Պողոսյանը։

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների աշխատանքից ազատվել է նաև փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը:Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին առաջարկություն նախագահը վարչապետից չի ստացել:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում