Հասարակական

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Անթիլիասի կաթողիկոսարանը նյութական մեծ վնասներ է կրել

2 րոպեի ընթերցում

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Անթիլիասի կաթողիկոսարանը նյութական մեծ վնասներ է կրել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով Անթիլիասի կաթողիկոսարանը մեծ վնասներ է կրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Cilicia TV-ն:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով Անթիլիասի Մայրավանքը ևս կրել է նյութական մեծ վնասներ։ Վնասվել են Մայր տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների և Կիլիկիա թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվըգերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում