Հասարակական

Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

Մաշտոցի պուրակում շինարարական աշխատանքները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մաշտոցի պուրակում այժմ իրականացվող շինարարական աշխատանքներն օգոստոսի 4-ից դադարեցվել են՝ շինթույլտվության նորմերից շեղվելու պատճառով։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ։

«Շինթույլտվություն ստացած քաղաքացին շեղվել է այդ նորմերից, և եթե մեկը դուրս է գալիս օրենքի սահմանից, տեղում պետք է պատժվի։ Հիմա այստեղ մինչև երեկ արդեն 4 արձանագրություն է եղել՝ մեկը փետրվարին, մեկը՝ մայիսին և երկուսը՝ հուլիսին։ Տուգանքները գրված են, և վերջին արձանագրության հետ կապված՝ նաև ուսումնասիրություն է սկսվել, թե ինչ շեղումներ կան… Իրենց նամակ ենք ուղարկել, և այդ հիմքով այսօր դադարեցվել են աշխատանքները, որ շեղումների քանակը հստակեցվի։ Ցավոք, մեր կառուցապատողները շատ հաճախ են գնում այդ խախտումներին»,- ասաց Մարությանը։

Երևանի Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների դեմ արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Բնապահպաններն ահազանգում են նաև հատված ծառերի մասին։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում