Լեոնարդո ԴիԿապրիոն Apple-ի հետ ֆիլմերի համատեղ արտադրության պարտավորագիր Է ստորագրել
1 րոպեի ընթերցում
![Լեոնարդո ԴիԿապրիոն Apple-ի հետ ֆիլմերի համատեղ արտադրության պարտավորագիր Է ստորագրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1023998.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հիմնած Appian Way Productions պրոդյուսերական ընկերությունն Apple կորպորացիայի հետ կնքել Է ֆիլմերի եւ սերիալների համատեղ արտադրության գործարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը: Հանդեսի տվյալներով՝ Apple-ն արդեն 200 միլիոն դոլար Է ներդրել ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի մարդասպանները» (Killers of the Flower Moon) կինոնկարի ստեղծման գործում՝ գլխավոր դերերում ԴիԿապրիոյի եւ Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ: Բացի դրանից, կորպորացիան կմասնակցի «Շողացող աղջիկները» (The Shining Girls) սերիալի արտադրությանը, որի պրոդյուսերը Appian Way-ն Է, որտեղ նկարահանվում Է Էլիզաբեթ Մոսսը: Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ նախագծերով երկու ընկերությունների համագորակցությունը չի սահմանափակվում:
Appian Way-ի համար պարտավորագիրը կդառնա հեռուստասերիալների համատեղ նկարահանումների առաջին համաձայնությունը: Ինչ վերաբերում Է ֆիլմերի արտադրությանը, ավելի վաղ այն արդեն գործակցել Է Paramount Pictures եւ Warner Bros կինոստուդիաների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: