ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական YEA Engineering ընկերությունը COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«ՀայկականYEA Engineeringընկերությունը լիցենզավորում է ստացելNASA Jet Propulsion Laboratoryկողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը: YEA Engineering ընկերությունը եզակիներից է աշխարհում, որը լիցենզավորում է ստացել NASA JPL կողմից»,- գրել է Արշակյանը:
Նախարարը նշել է, որ լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել են 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա: