Հասարակական

Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց, թե ինչ ընթացքում են գտնվում մարզում ճանապարհաշինական աշխատանքները և ինչ ծրագրեր կան նախատեսված ապագայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս խնդրին Չոբանյանն անդրադարձավ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում քաղաքացիների հարցերին պատասխանելիս:

«Դիլիջանում այսօր ընթանում է 4 փողոցների շինարարություն հիմնական, կենտրոնական շրջանաձև հատվածի շինարարությունը, սկսվել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի չվերանորոգված հատվածի վերանորոգումը: Իջևանում աշխատանքներ են իրականացվում երկու փողոցներում: Վերջերս ավարտվել է Գետահովիտի ճանապարհի լիարժեք վերանորոգումը, որը շատ որակյալ է ստացվել: Սկսվել են Բերդավան գյուղում ճանապարհաշինական աշխատանքները, ամենահզոր սահմանապահ մեր գյուղերից մեկը շուտով կունենա նոր ճանապարհ: Սկսվել են և ընթանում են 1980-ականներից հետո չվերանորոգված Բերքաբեր գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Այգեպար գյուղի ճանապարհների շինարարությունն է սկսվել»,- ասաց մարզպետը:

Չոբանյանը նշեց, որ վերջերս ավարտվել է սահմանապահ Մովսես գյուղ տանող ճանապարհի շինարարությունը, հայտարարվել է գյուղական ճանապարհի շինարարության մրցույթը:

Մարզպետը հավելեց նաև, որ 2021թ. համար նախատեսվում է վերանորոգել Բերդ-Ճամբարակ ճանապարհի 16,5 կմ հատվածը, որի նախագծային աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում