Հասարակական

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում