Forbes-ը կազմել է ամենաբարձր եկամուտներ ունեցող ռուսաստանցի աստղերի վարկանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը կազմել Է Ռուսաստանի շոու բիզնեսի այն աստղերի վարկանիշը, որոնք ամենաբարձր եկամուտներն ունեն 2020 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է երգիչ եւ RTVI հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Սերգեյ Շնուրովը՝ «Լենինգրադ» խմբի հետ: Նրա եկամուտները գնահատվում են 8,8 մլն դոլար: Նրան հաջորդում են երգիչներ Եգոր Կրիդը եւ Դիմա Բիլանը: Նրանց եկամուտները, ըստ Forbes-ի գնահատումների, կազմում են համապատասխանաբար 6,9 մլն դոլար եւ 6,8 մլն դոլար:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է ռեփ-կատարող Բաստան (իսկական անունը՝ Վասիլի Վակուլենկո)՝ 6,6 մլն դոլարով: Հինգերորդ դիրքում տեղ Է զբաղեցրել երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ նույնպես 6,6 մլն դոլարով, իսկ վեցերորդում երգչուհի Պալինա Գագարինան Է: Հրատարակության տվյալներով՝ արտիստուհին վաստակել Է 6,4 մլն դոլար: Յոթերորդ տեղում «Բի-2» խումբն Է՝ 6 միլիոն դոլար եկամուտով: Նրան հաջորդում են Գրիգորի Լեպսը (նրա եկամուտը, հրատարակության տվյալներով, կազմում Է 5,3 մլն դոլար) եւ Տիմոտին (Տիմուր Յունուսովը): Առաջին տասնյակը եզրափակում Է հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը: Forbes-ը Տիմոտիի եւ Ուրգանտի եկամուտները գնահատել Է 5,1 մլն դոլար:

Նաեւ ցուցակում տեղ են գտել երաժիշտ Սերգեյ Ժուկովը («Ռուկի վվերխ»), երգիչներ Նիկոլայ Բասկովը եւ Սերգեյ Լազարեւը, հումորիստ եւ երգիչ Ալեքսանդր Ռեւան, դերասան եւ շոումեն Դմիտրի Նագիեւը, երգիչ Ստաս Միխայլովը, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը, երգիչ Վալերի Մելաձեն եւ երգչուհի Zivert-ը (իսկական անունը՝ Յուլյա Զիվերտ): Forbes-ը նշել Է, որ կազմած ցուցակի բոլոր անձանց եկամուտները միջին հաշվով 12,5 տոկոսով բարձր կլինեին, եթե չլիներ զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը: Այն սահմանվել Էր կորոնավիրուսային համավարակի պատճառով: Աստղերի եկամուտները հաշվել են անցյալ տարվա մայիսի 1-ից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին