ՀԷՑ-ից պարզաբանում են Սևան քաղաքում և Ղուկասավան գյուղում հոսանքազրկումների պատճառները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և Արարատի մարզի Ղուկասավան գյուղի էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին ի պատասխան Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ից հայտնում են, որ պատճառը կայծակներն ու քամիներն են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշեց, որ Սևանում կայծակի հետևանքով վնասվել է տրանսֆորմատորը։

«Այս պահին աշխատանքներ են տարվում և մոտ 1 ժամվա ընթացքում կվերականգնվի, իսկ Ղուկասավանում հաճախակի անջատումների պատճառը հոսանքի լարերի մեջ մտած ծառերի ճյուղերն են։ Այս պահին այնտեղ հոսանքն անջատել են, որպեսզի այդ ճյուղերը հանվեն և ապահովեն անխափան էլեկտրաէներգիա։ Գյուղի բնակիչներն էլ այս պահին հավաքված են և հետևում են տարվող աշխատանքներին»,- նշեց Սարջանյանը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր