Life

Գոռ Սուջյանը երգով հորդորել է սիրով լցնել մարդկանց սրտերը

1 րոպեի ընթերցում

Գոռ Սուջյանը երգով հորդորել է սիրով լցնել մարդկանց սրտերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոռ Սուջյանը, որը պարբերաբար կատարում է հանրահայտ ստեղծագործությունների քավր տարբերակներ, այս անգամ ներկայացրել է Սթիվի Ուանդերի Love's In Need Of Love երգը: Սուջյանը հետաքրքիր հոլովակով է այն հրապարակել և հորդորել սիրով լցնել մարդկանց սրտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութը զետեղված է Սուջյանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Այս երգի ուղերձն հենց այս օրերի համար է: Կապ չունի, թե ով ես դու (ազգություն, ռասա, գույն, մասնագիտություն, կրոն): Չպետք է սիրտդ ինչ-որ մեկի հանդեպ ատելությամբ լցնես: Սիրտդ սիրով լցրու»,- գրել է Սուջյանը:

ԳոռՍուջյանըերգումէվաղտարիքից,սակայներաժշտասերներիլայնշրջանակինհայտնիդարձավ«Դորիանս»ռոքխմբով: «Դորիանսը»2013-ինՀայաստանըներկայացրել է«Եվրատեսիլ»երգիմիջազգայինմրցույթում՝կատարելովLonely Planetերգը:Խմբիգործունեությանդադարիցհետոնաելույթներէունենումորպեսանհատկատարող:ՄիքանիտարիիբրևմենակատարհանդեսէգալիսProject LAնախագծում:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում