Հասարակական

ՊՆ-ն հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքում են թուրքական զինված ուժերի F-16 կործանիչների՝ օդային հարվածի հեռավորության վրա Երևանին մոտենալու վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում շրջանառվող լուրը հերքեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը։

Avia.pro պորտալը հայտնել էր, թե առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռ ուղղություն են բռնել դեպի Երևան և գտնվել են Հայաստանի մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա: Ըստ պորտալի, թուրքական կործանիչները թռիչք են իրականացրել Ադրբեջանի օդային տարածքում։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում