ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Գնահատումը պետք է ներառի.

1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:

2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:

3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:

4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը