Life

Նունե Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը

1 րոպեի ընթերցում

Նունե Եսայանը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը հանրությանն է ներկայացրել «Երբ հոգիս է երգում» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակն Արթուր Գրիգորյանն է, խոսք՝ Ավետ Բարսեղյանի: Հոլավակի ռեժիսորները Ֆրիդա Յորքն ու Արման Գևորգյանն են, օպերատորն է Արտյոմ Աբովյանը:

Նունե Եսայանը 1988 թվականին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: 1990 թվականին ավարտելով քոլեջը՝ ընդունվել էԿոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբ՝ որպես մեներգչուհի: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների։

Թողարկել է ավելի քան տասը ձայնասկավառակ, նկարահանել բազմաթիվ տեսահոլովակներ։ Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում։ Երգացանկում գերակշռում են ժողովրդական երգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում