Հասարակական

Դատական համակարգն ամեն օր գնում է դեպի առողջացում և անկախացում․ Մեսրոպ Մակյան

1 րոպեի ընթերցում

Դատական համակարգն ամեն օր գնում է դեպի առողջացում և անկախացում․ Մեսրոպ Մակյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատական համակարգը բավականին փոխվել է դրական առումով, և փոխվել է ոչ միայն վերջին մեկ տարում, այլ վերջին 20­30 տարիների ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը։

«Հին ժամանակներից գործունեություն ցավալած ցանկացած լրագրող, փաստաբան և ցանկացած այլ անձ, որն առնչություն է ունեցել դատական համակարգի հետ, բացառապես չի կարող պնդել, որ դատարանը Հայաստանի Հանրապետությունում այսօր նույնն է, ինչ 1990, 2000, 2010 և 2018 թվականին։ Ամեն օր դատական համակարգը դեպի առողջացում և անկախացում է գնում, ինչի համար ես շատ ուրախ եմ»,- ասաց Մակյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում