Քաղաքականություն

Արթուր Վանեցյանն առաջիկայում ակտիվ քաղաքական գործընթացներ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանն առաջիկայում ակտիվ քաղաքական գործընթացներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն առաջիկայում Հայաստանում ակտիվ քաղաքական գործընթացներ և զարգացումներ է կանխատեսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Վանեցյանը չբացառեց, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վանեցյանը չբացառեց նաև հանդիպումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հանդիպել քաղաքական գործիչների հետ, որոնց ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ մեղադրում էր կոռուպցիայի և մի շարք այլ հանցագործությունների մեջ, Վանեցյանը պատասխանեց.

«Գիտեք այդ հարցը տեղին չէ, և քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձնանց հետ»,-ասաց Վանեցյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում