Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին
1 րոպեի ընթերցում
![Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/07/1023535.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն և «Հայ երգասաններ» նախագիծը, որի կազմում են Դավիթ Խաչատրյանը, Հայկ Ավետիսյանն ու Գառնիկ Գևորգյանը, ներկայացրել են «Որ սարերը մեր չմնան անտեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Նրանք երգն ու հոլովակը նվիրել են հայոց բանակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակն արդեն համացանցում է: Երգի հեղինակը Ռուբեն Հախվերդյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արսեն Գրիգորյանը, բեմադրող-օպերատորը՝ Անդրան Մանթաշյանը, մոնտաժը՝ Seducation-ի, գործիքավորումն իրականացրել է Հայկ Նավասարդյանը: