Հասարակական

Կփոխհատուցեն սոցիալական կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները 

2 րոպեի ընթերցում

Կփոխհատուցեն սոցիալական կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին: Նրանց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է` տարվա ընթացքում փոփոխվի):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որն ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10656 000 դրամ:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խոսքը սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանում բնակվող մարդկանց մասին է և հետաքրքրվեց, թե ամբողջապե՞ս են փոխհատուցում իրականացնում:

Ի պատասխան՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջինը ամսական 12 հազար դրամի հաշվարկներ են իրականցրել: «Կարծում ենք, որ սա բավարար է ամբողջական փոխհատուցում տալու համար, և յուրաքանչյուր տարի կառավարությունը կվերանայի փոխհատուցման չափը»,- ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում