Վարչապետը հույս ունի, որ սեպտեմբերին կարձանագրվի կորոնավիրուսային ճգնաժամի ավարտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ սեպտեմբերին կարձանագրենք կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամի ավարտը: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ ավելացնելով, որ վերջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել ու բարելավվում է. «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք: 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այսպիսով, մենք հնարավորություն ունենք ջարդելու համավարակի ողնաշարը, և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,- «Արմենպրեսի»հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին:

Կառավարության ղեկավարը կարևորեց սահմանված հակահամաճարակային կանոնների խստությամբ պահպանումը և նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում, և պետք է ամեն ինչ անել, որ փոստային բաժանմունքներում կուտակումներ չլինեն: Այդ համատեքստում վարչապետը հանձնարարականներ տվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:

«Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստն անցկացնել արտերկրում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից:

Մենք մեր հանրային կյանքի օրակարգից համաճարակը դուրս բերելու խնդիր ունենք: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսն այսօր ունենք, թե որքանով այդ շանսը կիրականացնենք, կախված է մեզնից: Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Русский

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ