Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում. USAID

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «USAID Armenia»-ն «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նշվում է, որ վերջերս Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) մասնակից 53 երկրներից 9-րդը, որը ստացել է ամենաբարձր վարկանիշը ԱՃԹՆ-ին անդամակցած երկրների համապատասխանության պահանջները ներկայացնող գլոբալ փաստաթղթի՝ 2016 թվականի ԱՃԹՆ ստանդարտի իրականացման ուղղությամբ:

«2017 թվականին ԱՃԹՆ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առաջին վավերացման եզրակացության արդյունքում EITI խորհուրդը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի համար: Ընդգծվել է թափանցիկության և կառավարման ջանքերում հանքարդյունաբերության հիմնախնդիրները ներառելու, ԱՃԹՆ-ի գործընթացը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում ինտեգրելու և տարբեր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը խրախուսելով ՝ կառուցողական երկխոսության նախադեպ ձևավորելու ուղղությամբ ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանը դարձել է ԱՃԹՆ թեկնածու երկիր 2017թ. մարտին՝ ԱՄՆ կառավարության քաղաքական և տեխնիկական օժանդակությամբ: ԱՄՆ Միզազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ուղիղ օժանդակություն է տրամադրել ՀՀ կառավարությանը` ԱՃԹՆ-ին անդամակցելու Հայաստանի դիմումը դյուրացնելու համար և խթանել է մյուս դոնորների աջակցությունը ԱՃԹՆ ջանքերին: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս օժանդակությունը կենտրոնացած է ԱՃԹՆ-ի իրականացման գործընթացի վերահսկողություն իրականացնելու՝ քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից հանքարդյունաբերության ոլորտի և ԱՃԹՆ գործընթացների լուսաբանման շուրջ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում