Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարետատան նիստից հետո ճեպազրույցին այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ում կրկնավարակի դեպքեր արձանագրվել են։

Նախարարն ասաց, որ վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք՝ պարզելու, թե ինչով են դրանք պայմանավորված:

«Ամեն դեպքում դրանք լայնածավալ և մեծամասշտաբ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, միգուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով։ Նման արձանագրումներ եղել են նաև աշխարհի տարբեր երկրներում, որը ևս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ- լավանալը դեռ չի նշանակում, որ չպետք է պահպանել կանոնները, բայց, միևնույն ժամանակ, անհանգստանալու առիթ չէ առ այն, որ բոլոր վարակվածները կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ»,- ասաց Թորոսյանը։

Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ:

Հայերեն Русский

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով

Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը