Սևանա լճի ափամերձ շուրջ 50 հա անտառածածկ տարածք է մաքրվել. աշխատանքները կընդլայնվեն

1 րոպեի ընթերցում

ՍԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները շարունակական են, 2020-ին արդեն մաքրվել է 50 հա, նախատեսվում է աշխատանքներն անել ավելի մեծ տեմպերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

Լճի մակարդակի բարձրացման արդյունքում լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար նախորդ տարվանից իրականացվում են ափամերձ անտառաշերտերի մաքրման աշխատանքներ: 2019-ին Վարդենիսի շրջանում մաքրվել է շուրջ 100 հա անտառապատ տարածք, այս տարի նույնպես Վարդենիսի տարածքում աշխատաքները շարունակվում են: «Այս տարի արդեն շուրջ 50 հա չափ աշխատանք արվել է, հուսամ գործն ավելի մեծ տեմպով առաջ կգնա»,-ասաց Ջիլավյանը:

Ճահճապատ տարածքները գնահատվում են մոտ 500 հա, ջրածածկը՝ մոտ 120 հա: Ջիլավյանի խոսքով՝ պետք է փորձեն 1 տարում արդյունքն ունենալ: «Պայմանագրով այլ թիվ ունենք, հիմա վերահաշվարկ ենք անում, բայց հուսանք, որ մեծ թիվ կունենանք մինչև մյուս տարվա այս ժամանակահատվածը: Հնարավոր եմ համարում մինչև 500 հա»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա